Այսօր առավոտյան Իտալիայում Միլան-Բոլոնիա երթուղով ընթացող ճեպընթաց գնացքը դուրս է եկել ողեգծից ու վթարվել: Վագոններից երկուսը կողաշրջվել են: Երկաթուղային վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 27-ը՝ վիրավորվել: Ստացված տեղեկությունների համաձայն՝ մահացել են գնացքի մեքենավարն ու երկաթուղու աշխատակիցներից մեկը:
Դեպքի վայր ժամանած հրշեջները փորձել են դուրս բերել վագոններում արգելափակված ուղևորներին: Քննություն է սկսվել՝ պարզելու վթարի պատճառները:











