Մահացու ձնահոսք Վանի նահանգում

ՄՄարիամ Մխիթարյան

Փրկարարական ջոկատներ են ուղարկվել Թուրքիայի արևելյան Վանի նահանգ ձնահոսքի տակ հայտնված մարդկանց փրկելու համար: Ձյան առաջին հարվածի թիրախում է հայտնվել ձնամաքրող մեքենան և միկրոավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս երկուսն անհայտ կորած են: Մեքենայի օպերատորը և յոթ ուղևորները փրկվել են: Անհետ կորել են նաև փրկարարները, որոնք իրականացնում էին երկու քաղաքացու որոնման աշխատանքը:

Ըստ Բահչեսարայի քաղաքապետի՝ ձնահոսքի երկրորդ հարվածից զոհվել է ութ փրկարար, ձյան տակ է մնացել 20 մարդ:  Բարեբախտաբար, շտապօգնության ծառայության 25 աշխատակից փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում