ԹԹերեզա Կասյան

Դրամական միջոցների տեղափոխման նոր կարգ՝ ԵԱՏՄ մաքսային սահմանով

Դրամական միջոցների տեղափոխման նոր կարգ՝ ԵԱՏՄ մաքսային սահմանով

2020 թվականի փետրվարի 4-ից ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ մաքսային սահմանով դրամական միջոցների և այլ դրամական գործիքների տեղափոխման նոր կանոններ:

ԵԱՏՄ մաքսային սահմանով ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար անցկացնելու կամ արտահանելու դեպքում պետք է փաստաթղթերով հաստատված լինի գումարի ծագումը: Այդ միջոցառումն ուղղված է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ:

«Որպես այդպիսի փաստաթղթեր կարող են օգտագործվել վարկային կազմակերպությունների կողմից փոխանակման գործառնությունների ընթացքում կազմված փաստաթղթերը, հաշվից միջոցների դուրսբերումը, վարկի ստացումը: Քաղաքացիական օրենսդրության գործարքների (ժառանգություն, նվիրատվություն և այլն) կնքումը հաստատող փաստաթղթեր, հայտնում է Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը:

ԵԱՏՄ մաքսային գոտին ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում