Երեխային սանրվածքի պատճառով դպրոց չեն ընդունում

ՎՎարդան Հովսեփյան

Բրիտանուհի Բոնի Միլլերը բողոքել է իր որդու դեմ խտրական վերաբերմունքից. Բոնիի տղան աննկարագրելի երկար մազեր ունի: Միլլերը լրատվամիջոցներին պատմել է, որ որդու յուրահատուկ սանրվածքի պատճառով նրան դպրոց չեն ընդունում:

Ֆարուկ Ջեյմսի մազերը, ինչպես պարզվել է, նաև դրական կողմեր ունեն. դրանք Ֆարուկին արդեն դարձրել են Ինսթագրամի աստղ. տղային սոցիալական ցանցում հետևում է մոտ 272 հազար մարդ: Տղան մոդել է աշխատում և գոհ է իր մազերից. ասում է՝ մտադիր չէ սանրվածքը փոխել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում