Արքայազն Չառլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի

ՎՎարդան Հովսեփյան

Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզն այսօր այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Նրան դիմավորել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունից լուսարարապետ սրբազանն արքայազն Չառլզին շնորհակալություն է հայտնել այցի համար, այն համարել է մեծ պատիվ և նվիրել է հայկական հախճապակյա ափսե: Սրբազան Հայրը արքայազնի հետ խոսել է նաև Սուրբ Երկրում հայկական ներկայության և իրականացվող առաքելության մասին:

Խոսելով հայ ժողովրդի պատմական անցյալի մասին՝ Սրբազանը Հայրը հիշել է նաև Հիտլերի հայտնի խոսքը, թե ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը, և հույս է հայտնել, որ արդարությունը կհաղթանակի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում