ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան մտադիր է աստիճանաբար հրաժարվել ատոմային էներգիայից

Ֆրանսիան մտադիր է աստիճանաբար հրաժարվել ատոմային էներգիայից

Ֆրանսիան աստիճանաբար կրճատում է միջուկային էներգիայի արտադրությունը: Երկիրն առայժմ պատրաստ չէ ամբողջովին հրաժարվել էներգիայի այդ տեսակից: Այս տարի՝ հավանաբար փետրվարին և հունիսին, կփակվեն Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Ֆասենհայմ ատոմակայանի երկու հին ռեակտորները:

Իշխանությունները նաև հաստատել են մինչև 2035 թվականը 14 միջուկային ռեակտոր փակելու  մտադրությունը՝ միջուկային էներգիայի մասնաբաժինը 70 տոկոսից հասցնելով 50 տոկոսի:

Կառավարությունը մտադիր է կենսագազի հետ կապված նախագծերի համար հատկացնել ևս 1 մլրդ 800 մլն եվրո և ծովում տեղակայված հողմաղացներով արտադրվող էներգիայի քանակն ավելացնել 40 տոկոսով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում