«Գլորիա» փոթորիկը կաթվածահար է արել Իսպանիան

ՄՄարիամ Մխիթարյան

Իսպանիայում հորդառատ անձրևները, ջրհեղեղները, ժամում 130 կմ արագության քամիները արագ հաջորդում են միմյանց: Տարերքն արդեն 5 մարդու կյանք է խլել, 25-ը վիրավոր են: Անձրևոտ գիշերից հետո Արես դել Մաեստրեի բնակիչները իրենց մեքենաները գտել են կես մետր ձյան տակ:

Իսպանիայի արևելյան շրջանների մեծ մասում ջրհեղեղի վտանգի պատճառով հայտարարվել է կարմիր վտանգի մակարդակ: Բարսելոնի ափերի մոտ ծովի ալիքների բարձրությունը հասնում է յոթ մետրի, 5 քաղաք կտրվել է արտաքին աշխարհից, 11 գյուղի բնակիչներ զրկվել են էլեկտրաէներգիայից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում