Իրաքում բախումների զոհ է դարձել 5 ցուցարար

ՄՄարի Կոստանյան

Իրաքում ներքաղաքական խռովությունները ժամ առ ժամ են խորանում: Բաղդադում և Իրաքի մյուս խոշոր քաղաքներում անցկացվող հակակառավարական բողոքի ակցիաները դրամատիկ ընթացք են ստացել: Կատաղի բախումներ են գրանցվել ակտիվիստների ու իրավապահ մարմինների միջև: Ոստիկանները կրակ են բացել ու սպանել հինգ ցուցարարի: Փողոց դուրս եկած քաղաքացիներին վրդովել է այն, որ կառավարությունն ականջալուր չէ իրենց պահանջներին: Ցուցարարները պահանջում են անկախ վարչապետ նշանակել ու ընտրական նոր օրենքով արտահերթ ընտրություններ անցկացնել: Իրաքի իշխանությանը տված վերջնաժամկետը լրացել է, ինչն էլ ակտիվիստներին ստիպել է կրկին դուրս գալ փողոց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում