Հայաստանում նկարահանված տեսագրությունն Instagram-ում հավաքել է աննախադեպ like-եր

ՄՄարի Կոստանյան

Instagram-ում մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում նկարահանված այն տեսագրությունը, որում երիտասարդ տղամարդը վերջին պահին կարողանում է խուսափել վթարից ու փրկում է իր կյանքը: Տեսագրությունը նկարահանվել է Երևանի արվարձաններից մեկում, որտեղ երիտասարդը փորձում է վերանորոգել մեքենան, սակայն հետևից մերկասառույցի վրա հայտնված մեկ այլ մեքենա սահում է դեպի տղան: Բախումից վայրկյաններ առաջ երիտասարդը ցատկում և նստում է ավտոմեքենայի թափքի վրա:

Instagram-ում կայծակնային արագությամբ տարածվող տեսագրությամբ կիսվել է նաև ամերիկացի հայտնի դերասանուհի և հանրահայտ «The Ellen DeGeneres Show»-ի հեռուստահաղորդավար Էլլեն Դեջեներեսը: Նրա էջում հայտնված տեսագրությունը մեկ ժամում ապահովել է ավելի քան 6 միլիոն դիտում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում