ԳԳոհար Սիմոնյան

Բելառուսը թանկ նորվեգական նավթ է գնել

Բելառուսը թանկ նորվեգական նավթ է գնել

Բելառուսի նավթային ընկերությունը 80 հազար տոննա Johan Sverdrup ապրանքանիշի նորվեգական նավթ է գնել: Նավթային տանկերը հունվարի 22-ին կհասնի Լիտվայի Կլայպեդա նավահանգիստ, իսկ այնտեղից երկաթուղով կտեղափոխվի Նովոպոլոտսկի նավթավերամշակման գործարան՝ հաղորդում է Reuters-ը:

Նույն աղբյուրի համաձայն՝ վաճառողն անհայտ է, բայց, որոշ տվյալների համաձայն, այն կարող է ֆրանսիական Total-ը լինել: Գործակալության աղբյուրներից մեկը նշել է, որ Մինսկի համար այդ գնումը շատ ավելի թանկ է արժեցել, քան ռուսական նավթը: Միայն տրանսպորտային ծախսն, ըստ նախնական հաշվարկի, ավելի քան 20 դոլար է արժեցել մեկ տոննայի համար:

Որակական նկարագրով նորվեգական  Johan Sverdrup-ը շատ նման է ռուսական УРАЛ ապրանքանիշին, որի մատակարարման հետ կապված, մինչև վերջերս, Բելառուսը փորձում էր պայմանավորվել ռուսական կողմի հետ: Բայց այն բանից հետո, երբ բանակցությունները ձախողվեցին, որովհետև Ռուսաստանը հրաժարվեց Բելառուսի ցանկացած էժան գնով նավթ մատակարարել, 2019-ի դեկտեմբերի 31-ին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայեց նավթային այլընտրանք որոնել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում