Պուտինը Մեդվեդևին նոր պաշտոն է առաջարկել

ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: Դա տեղի է ունեցել պետության ղեկավարի` Դաշնային ժողովին ուղղված հաղորդագրությունից հետո, որում նա ուրվագծել է Սահմանադրության մի շարք հիմնարար փոփոխություններ: Ըստ Մեդվեդևի՝ այս նորամուծությունները կփոխեն երկրում ուժերի՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների հավասարակշռությունը:

«Մենք, որպես Ռուսաստանի դաշնության կառավարություն, պետք է մեր երկրի նախագահին հնարավորություն ընձեռենք կայացնելու անհրաժեշտ բոլոր որոշումները, և այս պայմաններում ճիշտ եմ համարում ներկա կազմով կառավարության հրաժարականը»,- ասել է վարչապետը:

ՏԱՍՍ-ը նշում Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել Դմիտրի Մեդվեդեւի կառավարությանը աշխատանքի համար: «Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արվել Է մեր համատեղ աշխատանքի այս փուլում: Ամեն ինչ չԷ, որ հաջողվեց անել, բայց երբեք ամեն ինչ չի հաջողվում ամբողջ ծավալով»,- ասել Է նախագահը կառավարության տանը նախարարների հետ տեղի ունեցած հանդիպմանը:

Պուտինը կառավարության հին կազմին հանձնարարել Է կատարել պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը: Նա խոստացել է առաջիկայում հանդիպում անցկացնել նախարարներից յուրաքանչյուրի հետ:

ՌԴ նախագահը Դմիտրի Մեդվեդևին առաջարկել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը և անդրադառնալ պաշտպանության և անվտանգության թեմաներին: Ըստ Պուտինի՝ եթե օրենքում անհրաժեշտ լինեն փոփոխություններ կատարել նոր պաշտոնի համար, դա կարվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում