Լիբանանում անկարգություններ են. ֆունտն արժեզրկվել է 60 տոկոսով

ԳԳոհար Սիմոնյան

Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում վերսկսվել են անկարգությունները: Ցուցարարներն արգելափակում են ճանապարհները, այրում անվադողեր, աղբարկղերը:

Ըստ արաբական ԶԼՄ-ների՝ բողոքարարներն իշխող վերնախավին մեղադրում են երկրի քաղաքական-տնտեսական ճգնաժամը չհանգուցալուծելու և նորմալ կառավարություն չձևավորելու մեջ:

Մայրաքաղաք Բեյրութում էլ ցուցարարները շրջափակել են Կենտրոնական բանկի շենքը: Նշվում է, որ այս և մի քանի այլ վայրերում բախումներ են եղել ոստիկանության հետ: Ակցիայի մասնակիցները բողոքում են այն բանի դեմ, որ վերջին շաբաթվա ընթացքում լիբանանյան ֆունտն արժեզրկվել է 60 տոկոսով՝ առավել ծանրացնելով մարդկանց դժվար կյանքը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ նախագահ Միշել Աունը նախկին Կրթության նախարար Հասան Դիաբին վարչապետ նշանակեց, որը դեռ չի հաջողել կառավարություն ձևավորելու գործում: Հիշեցնենք նաև, որ Լիբանանում կառավարությունը ձևավորվում է բացառապես առաջատար քաղաքական ուժերի փոխզիջման արդյունքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում