ՌՌոզա Խաչատրյան

2019-ին Հայաստան է ժամանել ավելի քան 5 միլիոն մարդ. Փաշինյան

2019-ին Հայաստան է ժամանել ավելի քան 5 միլիոն մարդ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում նշել է վերջին 3 տարիներին Հայաստան ժամանած մարդկանց թիվը.

«2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ:

2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ:

2017-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 373 հազար 117 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով կամ 22.1 տոկոսով ավելի մարդ:

Նշեմ, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 հազար 467-ով ավելի է եղել ժամանողների թվից:

2018 թվականի արդյունքներով՝ Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավել է եղել 11 հազար 882-ով:

2017 թվականի արդյունքներով, ուշադրություն՝ Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավելի է եղել, կրկին ուշադրություն՝ 133 հազար 826-ով:

Նշեմ նաև, որ նախորդ գրառումս որ ջնջեցի, ամբողջությամբ ճիշտ էր, պարզապես վերաբերում էր չորրորդ եռամսյակի՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների տվյալներին:

Ըստ այդմ՝
2019 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:

2018 թվականին չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:

2017 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

2017-ի համեմատ 2019-ի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով կամ 22.7 տոկոսով ավելի մարդ:

Չորրորդ եռամսյակի տվյալները սկսել են դրական սալդո արձանագրել ժամանողների օգտին՝ միայն Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո:

Հ.Գ. Այս հաշվարկում միևնույն անձի բազմակի այցելությունները հաշվառված չեն: Միևնույն անձի բազմաթիվ մեկնում-ժամանումներից հաշվի է առնվում միայն մեկը: Այսինքն՝ եթե միևնույն անձը տարվա ընթացքում 10 անգամ մեկնել-ժամանել է, հաշվառվում են միայն մեկ ժամանումը և մեկ մեկնումը: Եթե միայն մեկնել է, հաշվի է առնվում միայն մեկնումը, եթե միայն ժամանել է՝ հաշվի է առնվում միայն ժամանումը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում