Ֆիլիպինների մայրաքաղաքի մերձակայքից կես միլիոն մարդու են տարհանել հրաբխի պատճառով

ԳԳոհար Սիմոնյան

Ֆիլիպինների իշխանությունները հորդորել են մայրաքաղաք Մանիլայի մերձակայքից «լիովին տարհանել» գրեթե կես միլիոն մարդու այն բանից հետո, երբ կիրակի օրը Թաալ հրաբուխն արթնացավ՝ մոխիրն օդ բարձրացնելով մինչև ինը մղոն  և հուշելով հնարավոր «ժայթքման» մասին:

Հրաբխի մերձակայքի բնակչությունն արդեն տարհանվել է, քանի որ ոչ միայն հուժկու ժայթքում եղավ, այլև սեյսմոլոգները նախազգուշացրել են, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ ևս մեկը:

CNN-ի օդերևութաբան Թոմ Սաթերը հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում պատասխանում է մարդկանց հարցերին:

Քիչ առաջ CNN-ը նաև ուղիղ միացում էր արել դեպքի վայրից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում