ԼԼիլիթ Սեդրակյան

Հունվարի 20-ից փոխվում են ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները

Հունվարի 20-ից փոխվում են ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները

Ուղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով 2020 թվականի հունվարի 20-ից էապես փոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները:

Փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի երթևեկության կարգը. այն Երևանից մեկնելու է ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 10:15-ին՝ 9:15-ի փոխարեն: Գյումրիից վերադարձի ժամը մնում է անփոփոխ՝ 17:55:

Հաճելի նորություններ են սպասում ամենօրյա Գյումրի-Երևան-Գյումրի գնացքի ուղևորներին. ուղերթը սպասարկելու է ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Գյումրիից մեկնելու է 8:30-ին (7:45-ի փոխարեն), իսկ Երևանից՝ 18:30-ին (18:25-ի փոխարեն):

Ամենօրյա Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացը հունվարի 20-ից Երևանից մեկնելու է 9:00-ին (7:55-ի փոխարեն), իսկ Գյումրիից՝ 18:55-ին (18:15-ի փոխարեն):

Ամենօրյա Երևան-Երասխ-Երևան էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 4:40-ին (19:00-ի փոխարեն), Երասխից՝ 6:30-ին:

Հունվարի 20-ից կգործեն երեք նոր էլեկտրագնացքներ՝ երկուսը՝ Արմավիրի, մեկը՝ Արարատի ուղղություններով: Ամենօրյա Երևան-Արմավիր-Երևան էլեկտրագնացքը Երևանից կմեկնի 6:20-ին, Արմավիրից՝ 7:25-ին: Իսկ Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկելու է նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 15:00-ին, Արմավիրից՝ 16:30-ին:

Երևան-Արարատ-Երևան էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 19:00-ին, Արարատից՝ 20:40-ին:

Հունվարի 20-ից չեն գործելու Երևան-Գյումրի-Երևան և Արաքս-Երևան-Արաքս էլեկտրագնացքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում