Մենաշնորհներ, թանկացումներ, չարաշահումներ. ՏՄՊՊՀ-ն ամփոփել է 2019-ը

ՀՀերմինե Բաղդասարյան

Շաքարավազից գազ ու բենզին... տարվա ընթացքում կատարած ուսումնասիրություններն է այսօր ամփոփել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Անբարեխիղճ մրցակցության համար ամենամեծ տուգանքը՝ 32 միլիոն դրամ հակամոնոպոլ մարմինը սահմանել է ուրիշի բրենդով օղի վաճառող ընկերության նկատմամբ: 2.5 անգամ ավելացել են՝ գերիշխող դիրքի չարաշահումների բացահայտման դեպքերը: Ինչ վերաբերում է շուկայի առավել զգայուն ապրանքներին՝ բենզինի գները համահունչ են միջազգայինի գներին: ՏՄՊՊՀ ղեկավարը հերքել է նաև մարդկանց կասկածները, թե գազա-լցակայանները վառելիքը խորանարդ մետրից կգ-ով վաճառելու անցնելուց հետո չհիմնավորված թանկացրել են այն: Գեղամ Գևորգյանը հայտարարել է նաև, որ մեր խանութներում հիմա շաքարավազը չափից ավելի է էժանացած, 250 դրամով նվազել է նաև կարագի գինը: Որակը՝ խնդիր չունի...

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում