Զանգվածային բախումներ Բարսելոնայում

ՄՄարի Կոստանյան

Մադրիդի «Ռեալ» և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբների խաղից հետո Կատալոնիայի մայրաքաղաքում զանգվածային բախումներ են եղել կատալոնացի արմատականների ու իրավապահ մարմինների միջև: Արմատականները մարզադաշտի մոտ բարիկադներ են կառուցել ու ոստիկանների ուղղությամբ տարբեր  իրեր նետել: Ի պատասխան՝ իրավապահներն օգտագործել են մահակներ ու ռետինե փամփուշտներ: Տուժածների թիվը հասնում է վեց տասնյակի: 13 մարդ հոսպիտալացվել է: «Ռեալ» և «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբների խաղը պետք է տեղի ունենար դեռ հոկտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր Կատալոնիայի մայրաքաղաքում զանգվածային անկարգությունների ու խռովությունների պատճառով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում