Ուկրաինան չի խաղաղվում

ՄՄարիամ Մխիթարյան

Կիևում Գերագույն ռադայի շենքի մոտ ցուցարարների և իրավապահների բախումից 17 ոստիկան է վիրավորվել: Անհնազանդության պատճառը գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի մասին կառավարության առաջարկած օրինագիծն է, որի համաձայն՝ հաջորդ տարվա հոկտեմբերի 1-ից ուկրաինացիներից բացի գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր կարող են լինել նաև օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:  

Իրավիճակը սրվել է, երբ անվտանգության ուժերն արգելել են ցուցարարներին՝ վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ: Իրավապահների վրա քարեր և շշեր են նետել, փայտերով ծեծել: Նրանք էլ պատասխանել են՝ օգտագործելով ռետինե մահակներ և արցունքաբեր գազ, ձերբակալվել է 26 մարդ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է անկարգությունները, բայց խոստացել է հաշվի առնել ուկրաինացիների կարծիքը և նախքան խորհրդարանում փաստաթղթի երկրորդ ընթերցումը փոփոխություն կատարել օրինագծում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում