Բախումներ Ուկրաինայի Գերագույն ռադայի մատույցներում

ՄՄարի Կոստանյան

Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչների և իրավապահ մարմինների միջև:

Միջադեպը տեղի է ունեցել «Կիև» հյուրանոցի մոտակայքում, երբ անվտանգության ուժերը խոչընդոտել են ցուցարարների՝ Ռադայի շենքին մոտենալը և վրաններ տեղադրելը:

Բախումների ժամանակ կիրառվել է արցունքաբեր գազ: Տուժել է երկու ոստիկան, որոնք բուժօգնություն ստանալու համար հոսպիտալացվել են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում