ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետի տոնական ուղերձը կլինի հրապարակից՝ ուղիղ միացմամբ

Վարչապետի տոնական ուղերձը կլինի հրապարակից՝ ուղիղ միացմամբ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Ամանորի տոնակատարություններին նվիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է միջոցառումների ժամանակացույցը:

Դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումները կմեկնարկեն 22:00-ին: Հայ արտիստները կներկայացնեն իրենց լավագույն ստեղծագործությունները: Հրապարակում տեղի կունենա տոնական «Երևան-2020» երգի պրեմիերա:

23:49-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից ուղիղ եթերով իր շնորհավորանքը կուղղի քաղաքացիներին: Այնուհետև համերգային ծրագրով հանդես կգա Գորան Բրեգովիչն իր նվագախմբով: Տոնակատարությունը կշարունակվի մինչև լուսաբաց:

Հանրապետության հրապարակում կառուցվում է հետաքրքիր մոտեցումներով ու լուծումներով ժամանակակից հեքիաթային քաղաք: Գլխավոր տոնածառի մոտ հասնելու համար քաղաքապետարանը վերգետնյա անցում է պատվիրել: 2750-ամյակի այգում կգործի ամանորյա և սուրբծննդյան տոներին նվիրված տոնավաճառ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում