Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Ադրբեջանի նախկին արտգործնախարարը և Հայաստանի ընդդիմությունը համակարծիք են. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Ադրբեջանի նախկին արտգործնախարարը և Հայաստանի ընդդիմությունը համակարծիք են. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Modern.az-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը՝ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն վեց տարի է, ինչ ձգձգում է այս գործընթացը։

«Փաշինյանը խաղ է խաղում, և դա կապված է այն հավանականության հետ, որ ընտրությունների նախաշեմին նա Ռուսաստանի ղեկավարությանը խոստացել է դանդաղեցնել ինչպես TRIPP նախագծի, այնպես էլ խաղաղության պայմանագրի հարցը»,– ասել է Զուլֆուգարովը, որի կարծիքով՝ «դրա դիմաց նա Ռուսաստանից աջակցություն է ստացել»։

Ըստ Զուլֆուգարովի՝ «խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կողմից լուրջ կեղծիքներ են թույլ տրվել», բայց նա «սահմանադրական մեծամասնություն չի ապահովել»։ Ադրբեջանի նախկին արտաքին գործերի նախարարի գնահատմամբ՝ Փաշինյանը «ընտրությունները կեղծելիս կարող էր ապահովել նաև պահանջված վեց քվեները»։

Նա ընդհանրացրել է, որ Հայաստանի վարչապետն այդպիսով «տպավորություն է ստեղծել, թե Ադրբեջանի հետ խաղաղությանը և TRIPP նախագծին դեմ է ռուսամետ ընդդիմությունը»։ Անցած տարիներին, բայց հատկապես 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական պայմանագրի նախաստորագրումից և Թրամփ-Փաշինյան-Ալիև քաղաքական հռչակագրի ընդունումից հետո Զուլֆուգարովը մի քանի անգամ ֆեյսբուքյան գրառումներում և հարցազրույցներում բարձրացրել է երկաթուղու Մեղրու հատվածի նկատմամբ «Ադրբեջանի գույքային իրավունքի ճանաչման հարցը»։

Զուլֆուգարովն այդ մոտեցումը «հիմնավորել» է ԽՍՀՄ ժամանակների իրողություններով։ 1967 թ. Խորհրդային Միության կառավարության որոշմամբ՝ Անդրկովկասի երկաթուղիների վարչությունից առանձնացվել և կազմավորվել է Ադրբեջանական ԽՍՀ երկաթուղու վարչությունը, որի կառավարմանն է ենթարկվել նաև Մեղրու հատվածը։

Զուլֆուգարովը փորձառու դիվանագետ է և չի կարող չհասկանալ, որ վարչական կառավարումը ԽՍՀՄ-ից անկախացած Ադրբեջանին սեփականության իրավունքի հայտ ներկայացնելու իրավական հիմք չի տալիս։ Նրա պնդումը կապված է 2020 թ. նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարության 9-րդ կետի հետ, որը ենթադրում էր երկաթուղու Մեղրու հատվածը ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի անժամկետ հսկողությանը հանձնելու միջոցով Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և երկաթուղային հաղորդակցությունը Փաշինյանի կողմից «ձգձգելու» մասին Զուլֆուգարովի հայտարարությունը հաջորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդումներին, որ Մոսկվայի միջնորդությամբ 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները «մնում են արդիական»։

Արտաքին գործերի նախկին նախարարի տեսակետն Ադրբեջանի իշխանությունների հետ որքանո՞վ է «համաձայնեցված»՝ բարդ է ասել։ Փաստ է, սակայն, որ պաշտոնական Բաքուն նրա հայտարարությունները երբեք չի մեկնաբանել, առավել ևս՝ հերքել կամ «մասնավոր անձի տեսակետ» գնահատել։ Առնվազն արտառոց է նաև, որ խորհրդարանական ընտրությունները «կեղծելու» հարցում Զուլֆուգարովը գրեթե բառացի նույն տեսակետն է հնչեցրել, ինչ ամիսներ ի վեր պնդում է Հայաստանի ընդդիմությունը։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում