Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել

Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել

Nvidia ընկերությունը հայտնել է, որ Ջենսեն Հուանգը դադարեցրել է պաշտոնավարումը որպես ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն։

Ընկերության ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը նշանակվել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար՝ պահպանելով նաև իր ներկայիս պարտականությունները։

Հայտարարությունից հետո Nvidia-ի բաժնետոմսերի գինը նվազել է 10%-ով։ Սա գումարվել է շաբաթվա ընթացքում գրանցված անկմանը, որի հետևանքով ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է շուրջ 600 միլիարդ դոլարով։

Հուանգին է պատկանում Nvidia-ի բաժնետոմսերի շուրջ 3.6%-ը։

Ջենսեն Հուանգի հրաժարականի հիմնական պատճառը, լրատվամիջոցների հրապարակմամբ, անձնական սկանդալներն են, որոնք վերածվել էին նաև ընկերության կառավարման և ազգային անվտանգության լուրջ խնդրի։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում