Մոսկվան և Թեհրանը փոփոխություն չեն ակնկալում Թրամփի հետագա արտաքին քաղաքականությունում դեմոկրատների հաղթանակից հետո

Մոսկվան և Թեհրանը փոփոխություն չեն ակնկալում Թրամփի հետագա արտաքին քաղաքականությունում դեմոկրատների հաղթանակից հետո

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունում դեմոկրատների հաղթանակից հետո նախագահ Թրամփի արտաքին քաղաքականությունում փոխոխություններ չեն սպասում և՛ Ռուսաստանում, և՛ Իրանում, բայց տարբեր մոտեցումներով:

Կրեմլը հույս ունի, որ անկախ Կոնգրեսի ընտրության արդյունքից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերն ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։

«Նախագահ Թրամփը շարունակում է կատարել իր լիազորությունները։ Մենք անկեղծ հույս ունենք, որ նա կշարունակի իր խաղաղարար ջանքերը», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին էլ հայտարարել է, որ ԱՄՆ միջանկյալ ընտրության արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական դիրքորոշումն Իրանի նկատմամբ՝ զգուշացնելով, որ ցանկացած նոր ամերիկյան ագրեսիա կհանգեցնի շատ ավելի լայնածավալ արձագանքի։

Արձագանքելով ընտրությանը՝ նա նշել է. «Յուրաքանչյուր ոք, ով դեռ հույս ունի, որ ԱՄՆ-ում կուսակցությունների փոփոխությունը կփոխի երկրի վարքագիծը, կամ հավատում է, որ զիջումները կարող են ստիպել հրաժարվել թշնամանքից, չարաչար սխալվում է»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում