WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել, որոնք նախարարի հետ որևէ առնչություն չունեն։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Այդ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում խնդրում ենք՝

Չպատասխանել զանգերին և հաղորդագրություններին։

Չանցնել ուղարկված հղումներով և չբացել կցված ֆայլերը։

Չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ, գաղտնաբառեր և հաստատման կոդեր։

Չկատարել դրամական փոխանցումներ կամ հաղորդագրություններում ներկայացված այլ պահանջներ։

Անհրաժեշտության դեպքում արգելափակել օգտահաշիվը (Block) և բողոքարկել՝ նշելով որպես խարդախություն կամ սպամ (Report)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում