Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին՝ քննարկելու ոլորտում իրականացվող բարեփոխումները, առաջիկա ծրագրերն ու համատեղ աշխատանքի առաջնահերթությունները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը և նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։ Ներկայացնելով Լիլիթ Մկրտչյանին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կոմիտեի և բուհերի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համակարգային փոփոխությունների հաջողությունը մեծապես պայմանավորված է բուհական համայնքի ակտիվությամբ ու նախաձեռնողականությամբ:

Հանդիպման առանցքային թեմաներից են եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները։ Ժաննա Անդրեասյանը ռեկտորների ուշադրությունը հրավիրել է հանրային քննարկման ներկայացված՝ բարձրագույն կրթության կազմակերպման և պետության կողմից ուսանողներին կրթաթոշակների տրամադրման նոր կարգերի նախագծերի վրա՝ հորդորելով ներկայացնել առաջարկություններ և դիտարկումներ։

«Մեր սկզբունքները մնում են նույնը՝ հնարավորինս քիչ վարչարարություն, պարզ ընթացակարգեր, թվայնացում և ուսանողակենտրոնություն։ Այս սկզբունքները պետք է ընկած լինեն բոլոր գործընթացների կազմակերպման հիմքում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Անդրադառնալով կրթաթոշակների հատկացման նոր համակարգի ներդրմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ դրա հիմնական նպատակներից է բարձրագույն կրթության հասանելիության ընդլայնումը՝ հատկապես սոցիալական դժվարություններ ունեցող ուսանողների համար։ Նախատեսվող մոտեցմամբ՝ ընդունելության մրցութային շեմը հաղթահարած և սոցիալական աջակցության կարիք ունեցող ուսանողները պետք է հնարավորություն ունենան օգտվելու կրթաթոշակային համակարգից ուսումնառության հենց սկզբից։ Հետագա փուլերում կրթաթոշակի տրամադրումը փոխկապակցված կլինի ուսանողի առաջադիմության հետ։ Միաժամանակ, կարևորվել է ակադեմիական գերազանցության խրախուսման արդյունավետ մեխանիզմների ներդրումը։ Քննարկվել են նաև բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորման նոր մեխանիզմները։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին` տեղեկացնելով, որ 2027 թվականից կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը։ Զուգահեռաբար շարունակվում են ակադեմիական և տեխնոլոգիական կլաստերների ստեղծման նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել են նաև բարձրագույն կրթության համակարգի թվայնացման, միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման, բուհերի միջազգային մրցունակության բարձրացման և այլ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում