ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուշիի ողբերգական վթարի զոհերի հիշատակը

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ուշիի ողբերգական վթարի զոհերի հիշատակը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։

Նիստը վարող՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը մինչև նիստն սկսելը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել երեկ Ուշիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված մեր 9 հայրենակիցների հիշատակը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարար ծառայությունը քիչ առաջ մանրամասներ հայտնեց՝ Օհանավանի մոտակայքում բախվել էր չորս ավտոմեքենա․ կա ինը զոհ և երեք վիրավոր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում