Սեուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնի հետ: Առանձնազրույցից հետո տեղի են ունեցել նաև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները:
Դրանց ավարտին կողմերը ստորագրել են ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսավորման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Քննարկվել է նաև Թուրքիայի ատոմակայանի կառուցման նոր նախագծին հարավկորեական ընկերությունների մասնակցության հարցը։ ️
Կողմերը պայմանավորվել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ սահմանել, ուսումնասիրել համատեղ արտադրության և տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Թուրքիան և Հարավային Կորեան համաձայնել են խորացնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։










