Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԿԿարմեն Ղուկասյան

Ներդնում ենք տեսահսկողական համակարգ․ Գալյանը՝ ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին

Ներդնում ենք տեսահսկողական համակարգ․ Գալյանը՝ ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց, թե ինչ է արվում քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի հաղթահարման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ բոլոր ՔԿՀ-ների ներսում տեղադրվել են տեսախցիկներ։

«Խոսքը խցերում տեղադրված տեսախցիկների մասին չէ, այլ միջանցքներում տեղադրվածների, որպեսզի կարողանանք արգելված իրերի դեմ պայքարն ավելի ակտիվ և արդյունավետ կերպով իրականացնել։ Դրսում նորությունն այն է, որ մենք ներդնում ենք տեսահսկողական համակարգ, հրաժարվում ենք այն «վիշկա» կոչվածներից և ունենալու ենք արագ արձագանքման խմբեր, և այդ տեսախցիկները կարողանալու են ֆիքսել անձանց տեղաշարժերը ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան ժամերին, նաև կարողանալու են արձագանքել ջերմային շարժումներին։

Քանի որ մեր անազատության մեջ գտնվող անձինք շատ հնարամիտ են, նրանք արգելված իրերը փորձում էին ստանալ դրոններով։ Օրինակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ամբողջությամբ այդ հիմնարկի վերնամասը ցանցապատել ենք, որպեսզի որևէ դրոն կամ տեխնիկական սարքավորում հնարավորություն չունենա մոտենալու»,– ասաց Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով՝ իրենք, կարելի է ասել, ամենօրյա պայքարի մեջ են նման արատավոր երևույթների դեմ։

«Նաև վերազինել ենք հիմնարկները։ Կապիտալ ծախսերի մի մասն էլ ուղղվել է նրան, որ ունենանք ռենտգենային և համապատասխան այլ սարքավորումներ, որպեսզի մուտք գործողների հետ արգելված իրերը չկարողանան ներթափանցել հիմնարկներ»,– տեղեկացրեց նախարարը։

Նրա խոսքով՝ հաղթահարելուն ուղղված մյուս գործոնը կապված է հանձնուքների հետ։ «Մենք միտք ունենք ապագայում հրաժարվել հանձնուքների ինստիտուտից առհասարակ և ունենալ պատշաճ որակի սննդի մատակարարման հնարավորություն»,– տեղեկացրեց նա։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում