Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 30-ի վճռով մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հրազդան համայնքի և ֆիզիկական անձի։ Վճռով անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի (ներկայում Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 36 հասցե)՝ 1.35 հա հողամասի՝ 2007 թվականի մայիսի 29-ի առուվաճառքի պայմանագիրը: Այս մասին հայտնում է դատախազությունը։
Գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ Դատարանը, որպես երկկողմանի ռեստիտուցիա, ֆիզիկական անձին պարտավորեցրել է հատուցել գույքի ձեռքբերման պահի դրությամբ շուկայական արժեքի տարբերությունը՝ 127 միլիոն 531 հազար 500 դրամի չափով:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար 500 դրամ։










