Ուկրաինան վերսկսել է հարվածները ռուսական նավթավերամշակման օբյեկտների վրա

Ուկրաինան վերսկսել է հարվածները ռուսական նավթավերամշակման օբյեկտների վրա

Ուկրաինացի զինվորականները վերսկսել են հարվածները Ռուսաստանի ռազմավարական նավթավերամշակման ենթակառուցվածքներին։ Հոկտեմբերի 30-ի առավոտյան, Սամարայի մարզում գտնվող «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկություն Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է հարձակողական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման: Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները հայտնել են հաջողված հարվածի մասին, հաստատել են օբյեկտի ավերումն ու տարածքում բռնկված հրդեհը:

Հատկանշական է, որ այս լայնածավալ հարձակումը տեղի է ունեցել անմիջապես ամերիկյան ազդեցիկ «The Wall Street Journal» թերթի հրապարակումից հետո, որը պնդում էր, որ Կիևը, Դոնալդ Թրամփի ուժեղ ճնշման տակ, համաձայնել է ժամանակավորապես դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, գրում է DW-ն: Մինչդեռ ակնկալվում էր, որ անցյալ շաբաթվա սկզբից հաստատված ոչ պաշտոնական դադարը կտևի մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրության ավարտը։ Ըստ ամերիկյան լրատվանիջոցի՝ ռուսական նավթավերամշակման գործարանին հարվածներ չէին հասցվելու նաև ընտրությունից հետո՝ նոյեմբեր ամսվա ընթացքում:

Սամարայի մարզում գտնվող օբյեկտներին նոր հարվածները, սակայն, հստակ ցույց են տալիս, որ ուկրաինական կողմը մտադիր չէ դադարեցնել հարձակումները Ռուսաստանի վառելիքային ակտիվների վրա, գրում է DW-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում