Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18։49-ին, «ՍՕՍ գեոռիթմ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում հրդեհ է:
ՆԳՆ-ից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով՝ լիցքավորման ժամանակ պայթել է «Օpel» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան։










