Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

Երբ եղել են երաշխավորներ, Հայաստանի և հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով. վարչապետ

Երբ եղել են երաշխավորներ, Հայաստանի և հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով. վարչապետ

Բոլոր նրանց, ովքեր երաշխավորներ են փնտրում, ես խորհուրդ կտամ ծանոթանալ Հայաստանի վերջին տասնամյակների և հայ ժողովրդի վերջին համարյա 150 տարվա պատմությանը։ Բոլոր այն դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, դա Հայաստանի և հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով։ Ճշգրիտ՝ այնտեղ, որտեղ եղել է երաշխավոր, վերջը եղել է աղետ։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Քնարիկ Հարությունյանի՝ ԹՐԻՓՓ նախագծում երաշխավորի ինստիտուտի բացակայության հետ կապված ընդդիմության դժգոհությունների վերաբերյալ հարցին:

«Այդ երաշխավորի խոսույթը տանելը չիմացության հետևանք է. պատմության չիմացության հետևանք է, ընթացիկ իրողությունների չիմացության հետևանք է։ Եվ ես այդ օրինակն էլի եմ բերել՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք՝ ով է»,- նշեց վարչապետը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում