Կոպենհագենում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 76-րդ նստաշրջանը (RC76)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը և առողջապահական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները։ Նա ընդգծել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման, առաջնային բուժօգնության ամրապնդման և թվային առողջապահության զարգացման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ԱՀԿ-ի հետ 2026–2030 թվականների համագործակցության ռազմավարությանը, «Մեկ առողջություն» մոտեցմանը և կլիմայական փոփոխությունների ու կենսաբազմազանության կորստի՝ հանրային առողջության համար ստեղծած մարտահրավերներին։
Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ միջազգային համագործակցության միջոցով պաշտպանելու մարդու և մոլորակի առողջությունը։










