ՄՄարիամ Մխիթարյան

Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews

Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews

Երեքշաբթի Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները 90 րոպեանոց զրույց ունեցան Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Դանիայի և Շվեդիայի վարչապետները հրապարակայնորեն կասկածի տակ դրեցին դիվանագիտական այդ ​​քայլը` հաղորդում է Euronews-ը։

Վերջինները հրապարակայնորեն քննադատեցին իրենց գործընկերներին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անսպասելի հեռախոսազրույցի համար։

Զրույցի առաջարկն արել էին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստոբն ու Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, որոնք վերջերս Օսլոյում ընդունել էին խաղաղ բանակցությունների հերթական փուլը:

Երկու առաջնորդն էլ կոչ են արել Պուտինին դադարեցնել Ուկրաինա լայնածավալ ներխուժումը և սկսել առարկայական բանակցություններ՝ կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար։ Հրապարակված հաղորդագրության մեջ հստակեցվել է, որ Ստուբն ու Ստյորեն Պուտինի հետ խոսել են որպես «իրենց պետությունների ղեկավարներ և ընդհանրապես հանդես չեն եկել Եվրոպայի անունից»:

Այնուամենայնիվ, հարևան պետությունները բացասաբար են արձագանքել նրանց նախաձեռնությանը: Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հանդես է եկել սուր քննադատությամբ և նշել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ուժեղացումը, ինչն ապացուցում է, որ Մոսկվան լուրջ չի տրամադրված դիվանագիտական կարգավորմանը:

Ֆրեդերիկսենը կարևորել է Եվրոպայի միասնությունը, կասկածի տակ է դրել Ֆինլանդիայի և Նորվեգիայի քայլի արդյունավետությունն ու զուգահեռ է անցկացրել նախորդ միայնակ փորձերի հետ, Օրինակ`երբ Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը մեկնում էր Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը նույնպես թերահավատորեն է վերաբերվել նախաձեռնությանը, թեև ավելի մեղմ արտահայտություններով: «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ խաղաղություն են ուզում բոլորը, բացի Պուտինից։ Ես բավական համեստ ակնկալիքներ ունեմ այս տեսակի (ուղղակի) խոսակցություններից», - ասել է Քրիստերսոնը:

Քննադատությանն ի պատասխան՝ Ստյորեն նշել է, որ Եվրոպան պետք է երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ՝ լրացնելով ԱՄՆ վարչակազմի ուղարկած ազդակները, որն ունի պատերազմի վերաբերյալ այլ տեսակետ։

Ըստ Euronews-ի` երեքշաբթի առաջացած քաղաքական պառակտումը նշանակալի է, քանի որ այդ չորս երկրները սովորաբար միասնական դիրքորոշում ունեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում։ Նրանք Կիևի խոշորագույն երկկողմ դոնորներից են և ակտիվորեն պաշտպանում են Մոսկվայի դեմ ավելի խիստ պատժամիջոցները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում