ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը: Մարկո Ռուբիոն հայտարարել է՝ այն, ինչ տեղի է ունենում, պատերազմ է Դոնբասի համար: Նրա կարծիքով՝ պատերազմը դադարեցնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը Դոնբասի նկատմամբ վերահսկողությունն է:
«Մենք ամեն օր փորձում ենք գտնել փոխզիջման հասնելու և կողմերի դիրքորոշումները մերձեցնելու ուղիներ, սակայն նրանք զիջումների պատրաստ չեն: Ուկրաինացիները հիմնավոր պատճառ ունեն: Խոսքը նրանց ինքնիշխանության և երկարաժամկետ անվտանգության մասին է»,- հավելել է Ռուբիոն։
Այդուհանդերձ, պետքարտուղարը շեշտել է, որ ռազմական ճանապարհով այս հակամարտությունը լուծել հնարավոր չէ, անհրաժեշտ են դիվանագիտական լուծումներ և փոխզիջումներ երկու կողմից էլ։










