Starlink-ի արագության սահմանափակումները Ուկրաինայի համար վերացվել են. Թրամփ

Starlink-ի արագության սահմանափակումները Ուկրաինայի համար վերացվել են. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան SpaceX ընկերությունը վերացրել է Ուկրաինայում Starlink արբանյակային ցանցի օգտագործման ավելի վաղ սահմանված սահմանափակումները, որոնք խնդիրներ էիր առաջացրել Ուկրաինայի զինված ուժերի համար:

Մինչդեռ Թրամփի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել էր, որ Starlink-ի արագությունն Ուկրաինայում այդպես էլ չի վերականգնվել:

Starlink ծառայության սահմանափակումներն Ուկրաինայում սկսել են նկատվել հոկտեմբերի 14-ի գիշերը, ինչը կրիտիկական էր Ուկրաինայի զինված ուժերի համար։ Starlink ցանցի ռազմական տարբերակը՝ Starshield-ը, օգտագործվում է Ռուսաստանի գրաված տարածքներում թիրախների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակումների ժամանակ։ Բաց տվյալների համաձայն ՝ ՌԴ տարածքում օբյեկտներին հարվածներ հասցնելու համար ուկրաինական կողմը Starshield չի օգտագործում, քանի որ Ռուսաստանը չի մտնում այդ արբանյակային ցանցի ծածկույթի գոտու մեջ։

Մի քանի լրատվամիջոց, այդ թվում՝ բրիտանական The Telegraph-ն ու ամերիկյան The Wall Street Journal-ը, հաղորդել են, որ Ուկրաինայի զինված ուժերի համար Starlink-ի աշխատանքի սահմանափակումներն առաջարկել է Իլոն Մասկը: Գործարարը, իբր, քննարկել է այդ գաղափարը Պենտագոնի հետ և ստացել նախարարության աջակցությունը: Սպիտակ տունը, իր հերթին, հերքել է Ուկրաինայում արբանյակային ցանցի գործունեությունը սահմանափակելու որևէ հրաման արձակելու մասին տեղեկությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում