Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել: Ռուսաստանը Ուկրաինային վերադարձրել է 252 մարմին և ստացել 25-ը: Ռուսական և բելառուսական պետական ԶԼՄ-ների տվյալներով՝ փոխանակումը տեղի է ունեցել Բելառուսի տարածքում գտնվող «Նովայա Գուտա» անցակետում:
Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ին. Մոսկվան այն ժամանակ վերադարձրել էր 23 աճյուն, Կիևը՝ 252:










