ՎՎարդուհի Հարությունյան

Ամիրբեկովը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ամիրբեկովը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հանդիպումներ է ունեցել Եվրոպական միության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ:

Քննարկվել են նաև ներկայումս բանակցությունների փուլում գտնվող երկկողմ փաստաթղթերը: Հատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի ներդրմանը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև Նախիջևանի երկաթուղային գծի վերականգնման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման շուրջ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, դրա հետ կապված հիմնական մարտահրավերներն ու ադրբեջանական կողմի ակնկալիքները: Ընդգծվել է նաև զարգացող առևտրատնտեսական կապերի դերը փոխվստահության ամրապնդման գործում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում