COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին

Հոկտեմբերի 20-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը։

Նա հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ նշված արարքը կատարել է ինքը։

26-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում