COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար

Կառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար

ՀՀ կառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար։ Մրցույթի նպատակն է ընտրել մասնագիտական, կառավարչական և կազմակերպչական բարձր կարողություններ ունեցող թեկնածուի, որը կկարողանա ապահովել պետական արարողակարգի ծառայության արդյունավետ ղեկավարումը, բարձր մակարդակի պաշտոնական այցերի և միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև ծառայության հետագա զարգացումը։

Թեկնածուներին ներկայացվող հիմնական պահանջները

  • Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, մասնավոր կամ պետական հատվածում, այնպիսի ոլորտներում, որոնք ներառում են մեծ միջացառումների և բանակցությունների կազմակերպում, լոգիստիկ խնդիրների լուծում։

  • Առնվազն 3 տարվա ղեկավար կամ բարդ կազմակերպական գործընթացների կառավարման փորձ։

  • Պետական և դիվանագիտական արարողակարգի, միջազգային հարաբերությունների և համապատասխան օրենսդրության իմացություն։

  • Հայերենի բանավոր և գրավոր իմացություն, անգլերենի և ռուսերենի առնվազն C1 մակարդակի իմացություն՝ բանավոր և գրավոր։

  • Կառավարչական, կազմակերպչական կարողություններ և հաղորդակցման բարձր հմտություններ, դիվանագիտական նրբանկատություն և ներկայացուցչականություն։

  • Տեխնոլոգիական, մասնավորապես արհեստական բանականության գործիքներով աշխատելու հմտություններ։

Մրցույթի անցկացման կարգը

Մրցույթն անցկացվելու է հետևյալ փուլերով՝

1. Ներկայացված փաստաթղթերի և մոտիվացիոն նամակների գնահատում, թեկնածուների կարճ ցուցակի ձևավորում։

2. Պետական արարողակարգի վերաբերյալ տեսական գիտելիքների գրավոր ստուգում։

3. Գործնական իրավիճակային առաջադրանք։

4. Կառուցվածքային հարցազրույց։

5. Արդյունքների ամփոփում և առավելագույն միավորներ հավաքած երեք թեկնածուների ներկայացում ՀՀ վարչապետին՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Դիմելու կարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

1. Մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով թեկնածուի համապատասխանությունը սահմանված ընտրության չափանիշներին։

2. Ինքնակենսագրություն (CV) և մասնագիտական գործունեության նկարագիր։

3. Բարձրագույն կրթությունը և մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթեր։

4. Վերջին աշխատավայրի անմիջական ղեկավարի կողմից տրված բնութագիր։

Դիմումների ընդունման ժամկետը՝ հայտարարության հրապարակման օրվանից 10 օրացուցային օր։

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի մրցույթ»։

Մրցույթի հաջորդ փուլերին մասնակցելու համար ընտրված թեկնածուները կտեղեկացվեն անհատապես։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում