Հաշվի առնելով այն, որ մենք COP-ը բարձր մակարդակով ենք անցկացնում, գուցե Հայաստանը մտածի նաև կլիմայի COP-ը հյուրընկալելուն հավակնելու մասին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախկինում էլ ասել եմ, որ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային հանդիպումները բարձր մակարդակով անցկացնող երկիր, և սա արդեն իսկ արձանագրված փաստ է, որովհետև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի է ունեցել Երևանոմ բարձր մակարդակով, COP17-ը տեղի է ունենում բարձ մակարդակով: Ծախսված ամեն մի լուման վերադառնալու է Հայաստանի տնտեսություն»,- ասաց նա:













