COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ուիթքոֆը Պուտինին է ներկայացրել Զելենսկու հետ հանդիպման արդյունքները

Նորվեգիայում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Ռուսաստան: Սանկտ Պետերբուրգում նրան ընդունել է Վլադիմիր Պուտինը: Կրեմլի ղեկավարը հույս է հայտնել, որ Ուիթքոֆը կներկայացնի Ուկրաինայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի ղեկավարների հետ նախօրեին ունեցած բանակցությունների արդյունքները:

Պուտինը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին և հատկապես Դոնալդ Թրամփին՝ առաջին հերթին մարդասիրական նկատառումներով ռուս-ուկրաինական կարգավորման նկատմամբ մեծ ուշադրության համար։

Բացի Ուկրաինայից, Պուտինը հետաքրքրություն է հայտնել քննարկելու Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները և Իրանի շուրջ զարգացումները:

Նա առաջարկել է օգնել Իրանի հարցում՝ հաշվի առնելով Թեհրանի հետ բարեկամական հարաբերությունները: Կրեմլի ղեկավարն անդրադարձել է Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու՝ Թրամփի առաջարկին, նշել, որ կցանկանար նաև այդ հարցը քննարկել Ուիթքոֆի հետ:

Սպիտակ տան բանագնացն էլ նախ շնորհակալություն է հայտնել, որ ռուսական կողմը Թրամփի խնդրանքով ազատ է արձակել 74-ամյա ամերիկացի Սթիվեն Հաբարդին, որը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում գերեվարվել էր և դատապարտվել ավելի քան 6 տարվա ազատազրկման։

«Դուք շատ հաճախ ասում եք, որ նախագահ Թրամփն առաջնորդվում է մարդասիրական գաղափարներով։ Դուք նույնպես այդպիսի մարդ եք»,- դիմել է Ուիթքոֆը Պուտինին։

Նա հավելել է, որ կներկայացնի Նորվեգիայում Զելենսկու հետ ունեցած բանակցությունների արդյունքները, իր հետ բերել է որոշ առաջարկներ պարունակող փաստաթղթեր։

«Կարծում եմ՝ Օսլոյի քննարկումն արդյունավետ էր, առաջընթաց կա։ Հուսով եմ՝ հնարավորություն կունենանք քննարկելու հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը։ Հույս ունեմ նաև, որ կդիտարկեք Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ եռակողմ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը»,- շարունակել է ամերիկացի բանագնացը։

Նրա խոսքով՝ նաև լավ հիմքեր կան զարգացնելու Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները, հատկապես՝ տնտեսության ոլորտում: Ուիթքոֆը Թրամփի անունից շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ավելի վաղ ձեռք բերված դիզելային գործարքի համար: Պուտինն էլ հավելել է, որ արդեն պատրաստվում են մատակարարումներին, այս պահին հատկացրել են մի քանի նավթատար: Առաջին լցանավը կմեկնի երկու-երեք օրից՝ 40 հազար տոննա բեռով:

«Դիզվառելիքից բացի կարող էինք նաև պարարտանյութեր մատակարարել ամերիկյան շուկա, ընդ որում՝ մեծ քանակությամբ»,- եզրափակել է Պուտինը:

Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում