COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼուսինե Մուրադյան

Միրզոյանը՝ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների հարցի մասին

Միրզոյանը՝ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների հարցի մասին

Մոլորյալներին մոլորյալներով ենք փոխարինում՝ բարի կամքով և կառուցողական մթնոլորտում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է ադրբեջանցի մոլորյալներին գերիներով փոխարինելու հարցը:

Ինչ վերաբերում է Շաքիի դեպքին, Միրզոյանը նկատեց՝ նախ չգիտի՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, թե՞ փախել, բայց կողմ է, որ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունն այս մասով պահվի:

«Անկախ այն հանգամանքից՝ մոլորվել է, փախել է, դիվերսանտ է, թե ինչ, տեղի է ունեցել հանցագործություն. սա լրիվ փոխում է պատկերը, և, ըստ այդմ, ՀՀ օրենսդրության համաձայն՝ այդ բոլոր ընթացակարգերը պետք է պահպանվեն»,- ասաց նա:

Անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությանը, թե ադրբեջանցի հովիվ է մոլորվել, Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ լինում են նաև հայկական կողմից մոլորվող, ճանապարհ կորցնող հովիվներ, զինվորներ ու կենդանիներ, և որ այդ մասով ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածությունը պահելու կողմնակիցն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում