COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԱԺ-ում քննարկվել է պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը հստակեցնելու մասին նախագիծը

ԱԺ-ում քննարկվել է պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը հստակեցնելու մասին նախագիծը

ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու հարցն էր։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հստակեցվում է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներում ժամանակավորապես գործուղման մեջ գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը։

Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշել է, որ օրինագիծն արժանացել է Կառավարության հավանությանը, կա Սահմանադրական դատարանի որոշում։

Համաձայնագրում փոփոխություններ կատարելու նախաձեռնության առաջարկը ներկայացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեն։ Կարգը գործել է ոչ լիարժեք․ բացակայել են հիմնական հասկացությունները։ Առաջարկվող կարգավորմամբ հստակեցվում են կիրառվող հասկացությունները, դրանց թվում՝ «ծառայողական գործուղում» հասկացությունը, քանի որ կարգը ծառայելու է ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցների վրա։

Կարգավորումներ կան նաև դժբախտ պատահարների արձանագրման իրականացման մասով, այն համատեքստում, թե որ օրենսդրության համաձայն և որ երկրի համապատասխան մարմինն է իրականացնելու վերահսկողությունը նման դեպքերի նկատմամբ։

Հարակից զեկույցում պատգամավոր Նատալյա Սինորյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը։

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Հանձնաժողովի հաստատմամբ սահմանվել է նաև հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության 2026-2027 թվականների տարեկան ժամանակացույցը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում