Արաղչին և Լավրովը քննարկել են Կովկասի, Պարսից ծոցի և Ուկրաինայի հարցերը

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը բանակցություններ են վարել Թեհրանում, քննարկել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի տարբեր հարցեր:

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարել է, որ իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին: Նա նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորմանը, որպեսզի Հորմուզի նեղուցի գործունեությունը վերադառնա մինչև ճգնաժամը եղած բնականոն ռեժիմին:

Արաղչին արդյունավետ է գնահատել Լավրովի հետ բանակցությունները: Նրա խոսքով՝ Իրանը և Ռուսաստանը մշտական խորհրդակցություններ են անցկացնում քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Պարսից ծոցի, Կովկասի, Ուկրաինայի և Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների: Արաղչին հավելել է, որ Իրանը և Ռուսաստանը համակարծիք են, որ Մերձավոր Արևելքում ներկայիս խնդիրները չի կարելի լուծել ռազմական ճանապարհով: Նա Հորմուզի նեղուցում իրավիճակի անկայունության համար մեղադրել է Վաշինգտոնին:

Միջազգային այլ լուրեր՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում