COP 17-ը Հայաստանում կարող է խթանել գիտության զարգացումը:
Կենսաբազմազանությանը նվիրված այս միջազգային համաժողովը, ըստ վերլուծաբանների, կարող է խթանել հայ գիտնականների ինտեգրումը միջազգային գիտական հարթակներին և միջազգային խոշոր հետազոտական կենտրոններին, կօգնի տեղայնացնել գիտության առաջնային փորձը և ունենալ տնտեսական ազդեցություն:
15 հազար պատվիրակ ունեցող համաժողովի տնտեսական հնարավորություններին է անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ համաժողովի օրերին ծախսված ամեն լուման մտնելու է մեր քաղաքացիների գրպանը:
COP-ն արդեն իսկ որոշակի աշխուժություն է մտցրել մեր երկրի տնտեսական կյանքում: Մայրաքաղաքի հյուրանոցներում այս օրերին ազատ տեղ չկա:
Տնտեսագետներն արձանագրում են, որ բացի լուրջ ֆինանսական հոսքերից, COP-ը կօգնի Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան












