Հայաստանի քաղաքացիները, Կառավարությունը, պետական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինները պարտք ունեն վերադարձնելու մեր բնությանը, հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ COP17-ին ընդառաջ առաջնորդների գագաթնաժողովի ելույթում: Վարչապետի խոսքը վերաբերել է 90-ականներին, երբ Հայաստանի շրջափակման պայմաններում անտառների փայտը որպես վառելանյութ, իսկ Սևանի պաշարները որպես սննդամթերք փրկել են մարդկանց: Արձանագրելով, որ դրանց վերականգնման ուղղությամբ հիմա մեծ ջանքեր են գործադրվում՝ մեր երկրի ղեկավարն անդրադարձել է նաև COP17-ում Հայաստանի նախագահության շրջանակում գլոբալ որոշումներին: Այս առումով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Երևանի հռչակագիրը մեր մոլորակի համար բեկումնային է համարել: Ելույթներ են ունեցել նաև Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Իրանի ղեկավարները: Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել է բնության վրա պատերազմների հետևանքներին:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան












