Բաքուն մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմ»-ից։ «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումի ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ SOCAR-ը, հավանաբար, աշխարհում միակ ընկերությունն է, որը սկզբում գազ էր գնում «Գազպրոմ»-ից, այնուհետև գազ էր մատակարարում «Գազպրոմ»-ին, իսկ այժմ ցանկանում է կրկին գազ գնել ռուսական ընկերությունից:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ծավալի գազի մասին է խոսքը՝ Նասիրովը նշել է, որ թիվը դեռ հստակ չէ։
«Սա պարզապես փաստի արձանագրում է: Այս փուլում կոնկրետ ծրագրեր չկան», - հավելել է պաշտոնյան։
ԶԼՄ-ները գրում են, որ Ադրբեջանը շարունակում է ընդլայնել գազի արտահանման աշխարհագրությունը։
2026 թվականի հունվարին SOCAR ընկերությունը հայտարարել է Ավստրիա և Գերմանիա ադրբեջանական գազի մատակարարումների մեկնարկի մասին։
Այսպիսով, Ադրբեջանը գազ է մատակարարում 16 երկրի:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:











