ՀՀ վարչապետը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում

ՀՀ վարչապետը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ ալ Անանիի հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում ընթացող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ քննարկումները կանցնեն հետաքրքիր և արդյունավետ:

Վարչապետը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը՝ մշակութային ու պատմական ժառանգության պահպանության և պաշտպանության առումով։

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ ամրապնդելով Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում