Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Ժողովրդավարական հասարակության կայացման գործում ազատ մամուլն ունի առանցքային դերակատարություն. ՄԻՊ-ի ուղերձը

Ժողովրդավարական հասարակության կայացման գործում ազատ մամուլն ունի առանցքային դերակատարություն. ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ, որում նշված է.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ՝ մաղթելով մասնագիտական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Ժողովրդավարական հասարակության կայացման գործում ազատ մամուլն ունի առանցքային դերակատարություն։ Ժողովրդավարական ցանկացած պետություն պետք է ապահովի հանրության՝ արժանահավատ և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև լրագրողների՝ առանց անհարկի խոչընդոտների և ճնշումների մասնագիտական գործունեություն իրականացնելու երաշխիքները։

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Տեղեկատվության տարածումը պետք է նպաստի հանրային իրազեկվածության բարձրացմանը և տեղեկացված որոշումների կայացմանը՝ բացառելով ատելության խոսքի տարածմանն ու հասարակության տարբեր խմբերի միջև անհանդուրժողականության խորացմանը նպաստող մոտեցումները։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ լրագրողների իրավունքների պաշտպանությանն ու նրանց մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ երաշխիքների ապահովմանն ուղղված ջանքերին նպաստելու հանձնառությունս՝ ՄԻՊ-ի սահմանադրական լիազորությունների շրջանակում։

Առանձնահատուկ կարևորում եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և լրատվամիջոցների միջև արդյունավետ համագործակցությունը։ Մասնագիտական և էթիկական սկզբունքների պահպանմամբ իրականացվող համագործակցությունը կարող է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների հասցեավորմանը, հանրության իրազեկվածության բարձրացմանը և իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդմանը։

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ անաչառ և պատասխանատու աշխատանք, մասնագիտական նոր ձեռքբերումներ ու հաջողություններ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում